Անդրադառնում եմ թեմային չորրորդ անգամ: Հատուկ անասունների համար, ծամեմ-դնեմ բերանները:

Երբ որ սպառումը նվազում է, արտադրողը ստիպված գին ա գցում, որ ապրանքը վրեն չմնա, մանավանդ, եթե խոսքը փչացող ապրանքի մասին ա, ինչպիսին է մթերքը: Կոնկրետ մսամթերքի շուկայում, երբ գինը սկսում է նվազել, գյուղացիները հակված են մորթելու անասուններին, որ տակ չտան, որովհետև անասուն պահելը փող արժի: Եթե նրանք վախենան, որ մսի վաճառքի գինը կիջնի իրենց շահութաբերությունից ցածր, նրանք կշտապեն գլխաքանակից ազատվել: Հենց որ գյուղացիները սկսեցին գլխաքանակից ազատվել, գինը շղթայական ռեակցիայով կտրուկ կիջնի: Շատ կարճ ժամանակահատվածում, օրինակ, մսամթերքի շուկայում կգոյանա դեֆիցիտ, որի արդյունքում գները կտրուկ կբարձրանան վերև, բայց դրանից ոչ մեկ չի շահելու` ոչ գյուղացին, ոչ վերավաճառողը, ոչ էլ, առավել ևս, սպառողը: Այսպես ժամանակին ԱՄՆ-ում սկսեց Մեծ դեպրեսիան, որից հաջողվեց դուրս գալ միայն Երկրորդ համաշխարհայինի շնորհիվ:

Որպեսզի այս կործանարար շղթայական ռեակցայից խուսափենք, պետք է գյուղացուն վստահեցնել, որ իրենց ապրանքն իրենց վրա չի մնա, այսինքն՝ երաշխավորել սպառում` հստակ ֆիքսված գներով, այլապես ոչ միայն միսը, այլ, առհասարակ, մթերքը կվերանա խանութներից ու շուկաներից: Ընդ որում, երաշխավորված գնումները կարող եք իրականացնել 58 միլիոն դոլար կազմող ձեր պարգևավճարներով, Բրջոնիով դժվար երկար ձգեք:

Ինչ կարողացել, շարքից հանել եք, էս էլ շարքից հանեք: Պլստալու ձև չեք ունենալու, գոնե, ինքնապաշտպանական բնազդից ելնելով, ոռներդ շարժեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել