Տարիքը, հղիությունը և շատ այլ գործոններ դեմքի գիրացման պատճառ են դառնում: Ինչպես խուսափել դրանից: Գոյություն ունի դեմքի յոգա՝ վարժությունների համակարգ, որը նիհարեցնում է դեմքը, ամրացնում մկանները և բարելավում մաշկը:
1. Ծնոտի թուլացում
Այս վարժությունը կատարելու համար պետք է օրական երեք անգամ «ի» և «օ» հնչյունները արտաբերել՝ յուրաքանչյուրը 15 անգամ: Այս վարժությունը թույլ կտա, որ ծնոտը շարժվի տարբեր ուղղություններով, ինչը կնպաստի այտերի ճարպի այրմանը և ծնոտի ամրանալուն:
2. Ձկնիկ
Այտերը պետք է ուժգնությամբ ներս քաշել և շրթունքները ուռեցնել, այնուհետև այդ դիրքով պետք է 5 վայրկյան փորձել ժպտալ: Այս վարժությունը կրկնեք 10 անգամ:
3. Առյուծ
Քթով ներշնչեք, այնուհետև բռունցքները սեղմելով՝ ձգեք դեմքի մկանները: Արտաշնչեք բերանով՝ որքան հնարավոր է երկար դուրս գցելով լեզուն և լայն բացելով աչքերը, այդ ընթացքում պետք է թուլացնել բռունցքները: Մեկ մոտեցման ժամանակ վարժությունը պետք է կրկնել 4 անգամ:
4. Զարմանք
Այս վարժությունը լավ է ազդում ճակատի մկանների վրա՝ հարթեցնելով ճակատը:
Աչքերը լայն բացեք՝ աշխատելով ճակատը չկնճռոտել: Այդ դիրքով 10 վայրկյան նայեք հեռու մի կետի: Վարժությունը կրկնեք 4 անգամ:
5. Մերիլինի պես
Պետք է օդային համբույրներ ուղարկել, որքան շատ, այնքան լավ: Մեկ մոտեցման ընթացքում 4-ից պակաս չլինի: Այնուհետև շրթունքները սեղմել մեծ մատով և ցուցամատով, դարձյալ 4 անգամից ոչ քիչ:
6. Մարիոնետ
Զգուշորեն հարթեցրու քթի և շրթունքների միջև գիծը՝ փոքր-ինչ բարձրացնելով այն, և մի մոռացիր ժպտալ: Այնուհետև մատներով սեղմիր այտոսկրերը և քթի ու շրթունքի միջև ընկած գիծը: Վարժությունը կրկնիր 20-30 անգամ:
7. Ժպիտ
Պարզվում է՝ ժպիտը ամենահաճելի և օգտակար վարժությունն է: Որքան հնարավոր է, շատ ժպտացեք և երկար պահեք ժպիտը: