Վաղուց ի վեր եկած մի արտահայտություն կա պաթոլոգոանատոմներին մնացած բժիշկներից տարբերակելու համար` "ամենինչ գիտեն, ամենինչ կարող են, բայց արդեն ուշ է.."
Վերջերս մեր առողջապահության նախարարի խորհրդական` մասնագիտությամբ պաթ.անատոմ., հրաժարական տվեց, մեկնաբանելով այդ քայլը նրանով, որ այլևս զորու չէր աշխատել մի կառույցում, ուր համատարած քաոս է տիրում, իսկ իր խորհուրդներին լսող չկա: Նախարար Թորոսյանը, նույն ինքը լայն շրջանակներում հայտնի որպես "Գարդասիլիբարիգ", արարած, ով իր գործունեության մի մեծ մաս նվիրել է եկամտաբեր հակավիրուսային պայքարին, այսօր ՉՈՒՆԻ ոչ վիրուսաբան խորհրդական, ոչ էլ էպիդեմիոլոգ:
Այս երեսպաշտ անձնավորությունը այնքան ցինիզմ ունի, որ կոչ է անում տարբեր ոլորտների բուժաշխատողներին համալրել կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկների շարքերը, ժողովրդին դիմում է օգնության կոչով` պնդելով, որ չկա առողջապահության որևէ կառույց, որը կկարողանա միայն իր ռեսուրսներով պայքարի այս համաճարակի դեմ: Այո, դա անում է այն մարդը, ով իր թիմի կազմում` կառավորման օրվանից առ այսօր չունի համաճարակաբան/վիրուսոլոգ մասնագետ, իսկ եղած բանիմաց մարդիկ էլ իր հետ չեն կարող աշխատել:
Դուք հարցնում եք, թե ինչու ենք մենք միայն քննադատում, ինչու չենք փորձում այս լարված ժամանակներում համախմբվել ու օգնության ձեռք պարզել... Ասեմ, որ կոնստրուկտիվ քննադատությունը ահռելի օգնություն է, իսկ ավելիին քայլառաստների հետ հասնել հնարավոր չէ: Փորձը ցույց է տալիս, որ դա անիմաստ է: Ա-Ն-Ի-Մ-Ա-Ս-Տ !

#երեսպաշտների_ապստամբություն
#դեբիլների_ապստամբություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել