Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի գիտնականները եկել են այն եզրակացության, որ Ուհանի տարածքում իրենց կողմից հետազոտված կատուների 15 տոկոսը կորոնավիրուսային վարակի կրողներ են: Այդ մասին են վկայում bioRxiv կայքում հրապարակված տվյալները:
Մասնագետները հետազոտել են մինչև կորոնավիրուսի բռնկումը 102 կատուներից վերցված արյան նմուշները և 39՝ բռնկվելուց հետո: Պարզվել է, որ մինչև վիրուսի տարածումը կենդանիները վարակված չեն եղել կորոնավիրուսով, բայց վարակի բռնկվելուց հետո 102 կատուներից 15-ը վարակված են եղել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել