Հոնկոնգի համալսարանի բժշկական դպրոցից գիտնականների խումբը պարզել է, թե որքան երկար է կորոնավիրուսը մնում թղթադրամների եւ բժշկական դիմակների վրա:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են medrxiv.org-ում:
Այդ հետազոտության մասին իր գրառման մեջ պատմել է նաեւ վարակաբան Եգոր Վորոնինը:
Պարզվել է, որ կորոնավիրուսը մեծ կայունություն է ցուցաբերում +4 աստիճանի դեպքում. այդ դեպքում այն պահպանվում է մեկ շաբաթ, иսկ +22 աստիճանի դեպքում մեկ օրում վիրուսի գրեթե կեսը մահանում է, 37 աստիճանի դեպքում՝ ընդամենը 2 ժամում:
+ 56 աստիճանի դեպքում վիրուսի քանակը նվազել է գրեթե 1000 անգամ կես ժամում, +70-ի դեպքում՝ ավելի քան 1000 անգամ 5 րոպեում:
Գիտնականները պարզել են նաեւ, թե որքան երկար է այն մնում սենյակային ջերմաստիճանում մակերեսների վրա.
- Թղթի վրա առաջին վայրկյաններին վիրուսի քանակը նվազել է 100 անգամ, կես ժամում՝ եւս 100 անգամ: 3 ժամ անց գիտնականներին չի հաջողվել թղթի վրա կենդանի վիրուս գտնել:
- Ծառի վրա վիրուսներն ավելի երկար են մնում. դրանց քանակը միանգամից նվազել է 10 անգամ, մեկ օրում՝ 10000 անգամ, երկու օրում վիրուսներ չեն հայտնաբերվել:
- Թղթադրամի վրա 2 օր անց գիտնականները հայտնաբերել են վիրուսներ ոչ մեծ քանակությամբ, իսկ 4-րդ օրը դրանք արդեն չեն եղել:
- Կտորի վրա վիրուսների քանակը միանգամից նվազել է 100 անգամ, մեկ օրում դրանք դեռ կարելի էր հայտնաբերել, իսկ երկու օր անց դրանք չեն հայտնաբերվել:
- Ապակու վրա վիրուսների քանակը միանգամից նվազել է 10 անգամ, 4 օր անց դրանք չեն հայտնաբերվել:
- Պողպատի եւ պլաստիկի վրա վիրուսների քանակը միանգամից նվազել է 10 անգամ, սակայն 4 օր անց գիտնականները դեռ ոչ մեծ քանակությամբ վիրուսներ են հայտնաբերել դրանց վրա:
- Բժշկական դիմակը, պարզվել է, ամենահարմար վայրն է վիրուսի կյանքի համար. նույնիսկ մեկ շաբաթ անց դրա վրա մնում են վիրուսներ:
Ինչ վերաբերում է հակասեպտիկներին, գիտնականները վիրուսը տեղադրել են 70%-անոց սպիրտի, սպիտակեցնող լուծույթի, քլորգեկսիդինի եւ այլ հասանելի հակասեպտիկների մեջ: Այդ բոլոր նյութերում վիրուսը մահացել է 5 րոպեում կամ ավելի արագ: