Սիրուն կենաց՝ ողբերգական ավարտով
Միջազգային ավիացիոն կազմակերպությունը փետրվարին կատարված ստուգումների արդյունքում՝ լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղավիացիայի պետական կոմիտեին։
Սա լրջագույն խնդիր ա Հայաստանի համար։ Սա նշանակում ա, որ Հայաստանը գրեթե մի տարի չի կարողանալու լիցենզիա տալ որևէ փոխադրողի դեպի եվրոպա չվեթներ իրականացնելու համար՝ չարթերներից մինչև բեռնափոխադրում։
Իսկ էս խնդիրը նոր չի, դեռ երեք ամիս առաջ անցկացված ստուգումների արդյունքում Հայաստանին նախազգուշացում էին տվել, որպեսզի շտկեն իրավիճակը, մինչդեռ Տաթևիկ Ռևազյան & CO-ն զբաղված էին սեփական PR-ի համար ռայնէյռներ բերելով ու ռեալ պրոբլեմներին մատների արանքով նայելով։
Ասեմ նաև, որ Միջազգային ավիացիոն կազմակերպությունը Հայաստանը ստուգել էր նաև 2015-ին, որի արդյունքնում բավականին բարձր գնահատական էին տվել՝ 100 բալից 80։ Եվ հիմա Հայաստանում չկա գոնե մի պատասխանատու մարդ, որը պատասխան տա՝ ինչի վարի տվեցին Հայաստանի ավիացիան։ Պատասխանատու Տաթևիկ Ռևազյանն, ինչպես գիտեք, թռելա հայրենի Դանիա, որ կորոնավիրուս չվարակվի, իսկ նրան փոխարինողը չունի հարցրերի պատասխան։
Սա «սփյուռքի ներուժը օգտագործելու» մասին նիկոլական պոպուլիզմի ուղղակի հետևանանք ա։ Սիրուն կենաց՝ ողբերգական ավարտով։
Հայաստանի հողին ամուր կանգնած, համակարգ կայացրած մարդկանց վիրավորելով, վարկաբեկելով ու նրանց փոխարեն Տաթևիկ Ռևազյաններին, Զարեհ Սինանյաններին ու Ավետիք Էլոյաններին բերելով՝ Նիկոլ Փաշինյանը տարավ համակարգը կործանման։ Տաթևիկն ու Էլոյանը արդեն թռել են՝ թողնելով ոլորտները աղետալի վիճակում, իսկ Լոսից Հայաստան խոպան եկած ու ոչինչ չանելու դիմաց միլիարդների պրեմիաներ ստացող Սինանյանը դեռ կհասցնի թռնել։
Իսկ ոչ կոմպետենտության, անգրագիտության ու հանցավոր ինքնավստահության էս հետևանքները վերացնելու համար տարիներ են պետք։ Երկար տարիներ։
Միայն կատարյալ անուղեղները կարային Միջազգային ավիացիոն կազմակերպության նախազգուշացումները սենց մատների արանքով նայել ու ավիրել համակարգը։
Ստեղծված իրավիճակի պատասխանատու Տաթևիկ Ռևազյանին գտնելու փորձերն անիմաստ են, նա այլևս չի վերադառնալու։ Իսկ մեղավորը շարունակում ա նստել Կառավարության շենքի գլխավոր սենյակում ու ինքը պատասխաններ ունի տալու՝ ոնց սենց եղավ։ Եվ պատասխան տալու ժամանակը մոտ ա, քան երբեք։
4 փակ սահման, 0 ավիացիա: