Առողջապահության ոլորտի հարգելի պատասխանատուներ, առաջարկում եմ նախարարության ամեն մի բաժնից գոնե մի խելքը գլխին գլխավոր մասնագետ առանձնացրեք (եթե այդպիսիք դեռ մնացել են), ու տանը փակեք որպես ռեզերվ։

Հաշվի առնելով ձեր ամենօրյա շփումները՝ անիմաստ, բայց բազմաքանակ ժողովների մասին տեղեկությունները, կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ կամ մեկուսացման վայրեր աննպատակ այցերը, որ նկարվեք ու ցույց տաք իբր գործ եք անում, բերելու է նրան, որ մեկդ մի տեղ կվարակվի ու կվարակի բոլորին:

Ու հաշվի առնելով վարակի փոխանցման կանխարգելմանը ուղղված միջոցառումների գրեթե բացակայությունը բուն նախարարության շենքում, դա անխուսափելի է և երկար սպասեցնել չի տա։ Մի գեղեցիկ օր բոլորիդ կմեկուսացնեն կամ կինքնամեկուսանաք ու համակարգը կմնա անգլուխ։ Իսկ ռեզերվ ունենալու դեպքում գոնե հեռախոսին պատասխանող կլինի:

Հետո չասեք չեմ զգուշացրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել