1in.am-ը գրում է․
Արիզոնայի սենատոր Մարթա Մաքսալին պահանջում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյուսի հրաժարականը, քանի որ նա օգնել է Չինաստանին թաքցնել կորոնավիրուսի տվյալները, գրում է South China Morning Post-ը:
«Ես երբեք չեմ վստահել կոմունիստներին: Եվ այն փաստը, որ նրանք թաքցրել են իրենց մոտ առաջացած այս վիրուսը, Ամերիկայում եւ ամբողջ աշխարհում շատ մարդկանց անտեղի մահվան է բերել », -ասել է Մաքսալին:
Քաղաքական գործիչը հավելել է, որ ԱՀԿ-ն իրեն «անպատասխանատու և անբարեխիղճ» է պահել՝ աջակցելով Չինաստանին:
Նաև, ըստ Մաքսալիի, Պեկինը գոնե պետք է նվազագույնը զրոյացնի Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ունեցած պարտքը:
Նյութի աղբյուր՝ https://www.1in.am/2728915.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել