1in.am-ը գրում է․
Օդի աղտոտվածության մակարդակը եվրոպական խոշոր քաղաքներում նվազել է կապված կորոնավիրուսի համավարակի շրջանակներում իշխանությունների մտցրած սահմանափակող միջոցառումների հետ, հաղորդում է Reuters գործակալությունը։
Այսպես, անցյալ տարվա մարտ ամսվա համեմատությամբ կրճատվել է ազոտի երկօքսիդի պարունակությունը մթնոլորտում այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Բրյուսելը, Փարիզը, Մադրիդը, Միլանը և Ֆրանկֆուրտը: Փորձագետները սա կապում են ճանապարհներին ավտոմեքենաների քանակի նվազման հետ։
Նման փոփոխություններ էին գրանցվել նաև Չինաստանում, փետրվարին։ Երկիրը, որտեղից սկիզբ առավ համավարակը, առաջինը քաղաքացիների տեղաշարժման խիստ սահմանափակումներ մտցրեց։ Մյուս կողմից, Լեհաստանում, օրինակ, ազոտի երկօքսիդի մակարդակը մթնոլորտում անփոփոխ է մնացել, ինչը մասնագետները կապում են երկրում ածխի արդյունաբերության հետ։