Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհի, Kylie Cosmetics ընկերության հիմնադիր-ղեկավար, իրապատում շոուի աստղ Քայլի Ջեները և Քարդաշյան-Ջեներ ընտանիքի մայր Քրիս Ջեները բժշկական հաստատություններին կնվիրաբերեն ձեռքի ախտահանիչ միջոցներ, որոնց խիստ պահանջ է զգացվում, գրում է Daily Mail-ը։
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղերն անում են ամեն ինչ կորոնավիրուսի դեմ պայքարում իրենց ներդրումն ունենալու համար, գրում է աղբյուրը։
TMZ-ի տվյաներով՝ 22-ամյա Քայլիի Kylie Cosmetics և Kylie Skin ընկերությունները կսկսեն ձեռքի ախտահանիչ միջոցներ արտադրել Կալիֆոռնիայի հիվանդանոցների համար։
Ըստ հաղորդման՝ յուրաքանչյուր շիշ կներառի բուժաշխատողներին ուղղված շնորհակալական հաղորդագրություն։
Անցյալ շաբաթ Kylie Cosmetics-ը հայտարարել էր, որ դադարեցնում է բոլոր ապրանքների առաքումը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։