Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի Գերմանիայի փորձը արևմտյան ժողովրդավարական համակարգերի ջատագովների միակ հույսն է առ այն, որ այդ համակարգերը կարող են արդյունավետ կառավարել նման ճգնաժամերը և ցույց տալ, որ Չինաստանի առաջարկած այլընտրանքային դրական փորձը միակը չէ։

Իրականում Գերմանիան պատմականորեն չափազանց արդյունավետ կառավարվել է նաև ամենադաժան բռնապետության պայմաններում, ուստի հիմնական խնդիրը ոչ թե համակարգի տեսակին կամ ձևին, այլ դրա կազմակերպվածության մակարդակին է առնչվում։

Գերմանական և չինական փորձառություններն այս առումով ոչ թե հակասում են միմյանց, այլ հաստատում այլևս այն հանրահայտ և պարզ ճշմարտությունը, որ փոփոխվող աշխարհում առավել կենսունակ են լինելու ոչ թե ավել կամ պակաս ժողովրդավարական, այլ խելամտորեն կազմակերպված մերիտոկրատական համակարգերը, որոնք ունակ են նաև համազգային կարգապահություն (ես կասեի նույնիսկ դաստիարակություն) և համախմբում ապահովելու ցանկացած, թեկուզ ամենադժվարին խնդիր լուծելու համար։

#օրինակելի_երկրները
#Հայաստանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել