Նախնական տվյալներով մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած ընտրություններում հաղթել է Արայիկ Հարությունյանը:
Այո, Վիտալի Բալասանյանը չհաղթեց, սակայն խոշոր պարտությունը կրեցին ոչ թե նա կամ մյուս թեկնածուները, այլ Հայաստանի թավշյա իշխանություններն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի:
Փաստորեն, Արցախի ընտրություններում կրկնվեցին նախորդ իշխանությունների ժամանակ՝ 2010 եւ 2015 թվականներին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Արցախի ժողովուրդն իր ձայնը տվեց նրան, ով, մինչեւ Հայաստանում թավշյա իշխանափոխությունը շուրջ 10 տարի վարելով Արցախի վարչապետի, այնուհետեւ պետնախարարի պաշտոնները, ամենասերտ առնչություն է ունեցել այն իշխանությունների հետ, որոնց երկու տարի շարունակ «թավշյա հեղափոխականները» կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչներ էին համարում:
Կարելի է արձանագրել, որ Արցախի ժողովուրդը շարունակեց վստահել «նախկիններին»՝ մերժելով թավշյա «քայլառաստներին»: