Operativ.am-ը գրում է.

Վայրի կենդանիների մեջ շրջանառվում է կորոնավիրուսի մի քանի հարյուր շտամ, իսկ մարդկանց մեջ՝ մոտ 40։ Այսպիսի կարծիք է հայտնել բժիշկ-թերապևտ, «ՆովաՄեդիկա» դեղագործական ընկերության տնօրեն Զախար Լեյկինը, ով RT-ին տված հարցազրույցում բացահայտել է կորոնավիրուսային վարակի հազվագյուտ հատկանիշը։

Նրա խոսքերով կորոնավիրուսները, որոնց թվում է նաև նոր կորոնավիրուսը՝ COVID-19 հարուցիչով, մուտացվում են բարձր արագությամբ, ընդ որում՝ վիրուսային մասնիկները չեն կրկնվում բջջի մեջ գեներացվելիս։ Մասնագետի խոսքերով՝ այն ժամանակ, երբ Չինաստանի գիտնականները փոխանցեցին վիրուսի մի քանի տասնյակ շտամերը, դրանց մեջ արդեն 149 մուտացիա էր եղել։

Զախար Լեյկինը նաեւ նշել է, որ վայրի կենդանիների մեջ շրջանառվում է կորոնավիրուսի մի քանի հարյուր շտամ, իսկ մարդկանց մեջ՝ 40-ից ոչ ավելի։ Ավելին, սեզոնային վարակների հարուցիչների 15 %-ը հենց կորոնավիրուսներն են։

«Կորոնավիրուսն ունի իր գենետիկ նյութի մասնիկների հետ փոխանակվելու հնարավորություն։ Դա, այսպես կոչված, վերակոմբինացիա է։ Եվ նա կարող է փոխանակվել ոչ միայն մարդու մոտ շտամերի հետ, այլև վայրի կենդանիների, ինչն էլ տեղի է ունեցել Չինաստանում»,- ասել է մասնագետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել