Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրություններին մարտի 31-ի, ժամը 11:00–ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 24,9%–ը։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։

«Մարտի 31-ի, ժամը 11։00–ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 26 հազար 37 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 24,9%–ը»,– ասաց Արզումանյանը։

ԿԸՀ նախագահը ներկայացրեց քվեարկության ընթացքն ըստ շրջանների.

Ստեփանակերտում քվեարկել է 8908 քաղաքացի, որը կազմում է ընտրելու իրավունք ունեցողների 22,8%–ը, Ասկերան` 3775 ընտրող կամ 31,2%–ը, Հադրութ` 2523 ընտրող կամ 28,7%–ը, Մարտակերտ` 3566 ընտրող կամ ընտրողների 26,7%–ը, Մարտունի` 4341 ընտրող կամ ընտրողների 25%–ը, Շահումյան` 536 ընտրող կամ 25%–ը, Շուշի` 944 ընտրող կամ ընտրողների 23,9%–ը, Քաշաթաղ` 1350 ընտրող կամ ընտրողների 19%–ը։

Երևանում Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում քվերակել է 94 ընտրող կամ ընտրողների 12,1%–ը։

ԿԸՀ նախագահը հավելեց, որ ժամը 11:00–ի դրությամբ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում տեղակայված տեղամասը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել