Անձնական տվյալների հավելվածն առաջինը ներդրվեց Սինգապուրում, սակայն դա հայկական օրենքից շատ տարբեր բնույթ ուներ:
Գերմանիան, որն իրենն է մշակում, գտնում է, որ այն միայն պետք է կամավորության սկզբունքով կիրառվի, որովհետև անձնական տվյալներն անձի անչափ կարևոր բաղկացուցիչ են:
Հայաստանյան օրինագիծն իրականում անգամ հավելվածի մասին չէ, այլ բոլոր քաղաքացիների վերաբերյալ ամբողջական տվյալների ստացման: Դա տոտալիտարիզմին բնորոշ օրենք է, և նկատի ունենալով փաշինյանիզմի շարունակվող հաղթարշավը երկրում և այսօր տարվող ակտիվ քարոզը հեռուստաեթերում` այն հետագայում՝ արտակարգ դրության անցումից հետո երկարատև և լուրջ հետևանքներ է ունենալու:
Որևէ կասկած չկա, որ սրա դրդապատճառները զուտ քաղաքական են, և հավաքվելիք հսակայական դատան օգտագործվելու է հատուկ ծառայությունների կողմից (գուցեև ոչ միայն հայկական) Հայաստանի ամենատարբեր քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններն ամբողջացնելու կամ անգամ կոմպրոմատներ ստեղծելու նպատակով:
Օրինագիծն այս խայտառակություն է Հայաստանի համար: Մի շարք այլ կառավարությունների նման փաշինյանիստական իշխանությունը նույնպես շահագործում է աղետի հանգամանքը` հասարակական շերտերի հանդեպ հսկողության նոր մեխանիզմներ ձեռք բերելու համար:
Եվ մենք հոտի կնմանվենք, եթե լռենք: Մենք հոտ չենք, մենք ժողովուրդ ենք, և մեր հանդեպ հոտային վերաբերմունքը պետք է դադարի: Ժողովրդավարության անվան ներքո և ժողովրդի ուսերով իշխանության եկած անչափահաս ապիկարների խմբակը պարտավոր է հարգել ժողովրդին: