ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը չի վճարելու Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամների անվտանգության համար։ Նա առաջարկել է Արքայազն Հարիին և նրա կնոջը՝ Մեգան Մարքլին, ինքնուրույն վճարել անվտանգության ծախսերի համար՝ Լոս-Անջելես տեղափոխվելուց հետո, գրում է Daily Mail-ը։
Հարկ է նշել, որ ԱՄՆ նախագահն է որոշում, թե արդյոք թագավորական ընտանիքի անդամները կկարողանան երկրում դիվանագիտական պաշտպանություն ունենալ։ Որոշ տվյալների համաձայն՝ Սասեքսի դուքսը, դքսուհին, ինչպես նաև նրանց երեխան՝ Արչին, այս շաբաթ Կանադայի սահմանով ԱՄՆ են տեղափոխվել, որպեսզի իրենց նոր կյանքը սկսեն Լոս-Անջելեսում։
Թրամփը նշել է, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու մեծ բարեկամն ու երկրպագուն է հանդիսանում, սակայն Միացյալ Նահանգները չեն վճարելու Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի համար։