Pastinfo.am-ը գրում է․

Վաղը՝ մարտի 31-ին Արցախում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները կդիտարկեն ընդհանուր առմամբ 20 դիտորդական կազմակերպությունն, որոնցից մեկը միջազգային կազմակերպություն է:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԿԸՀ մամլո քարտուղար Ելենա Հայրապետյանը: Նրա փոխանցմամբ, միջազգային դիտորդական առաքելության՝ Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչը՝ Վլադիմիր Զախարովը, Արցախում էր գտնվում մինչեւ կորոնավիրուսով պայմանավորված հաղորդակցության սահմանափակումները:

Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններից 10-ը Արցախ են ժամանել են Հայաստանից: Դրանք են ՝ «Ինքնություն և Ազատ Կամք Միավորում» հասարակական կազմակերպություն` 37 դիտորդ, «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոն» հասարակական կազմակերպություն` 5 դիտորդ

«Թալիշ սահմանամերձ բնակավայրեր» հասարակական կազմակերպություն` 2 դիտորդ, Հայաստանի հույների «ՊԱՏՐԻԴԱ» հասարակական կազմակերպություն` 2 դիտորդ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ` 324 դիտորդ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպություն` 100 դիտորդ, «Քաղաքացիական աջակցության միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպություն` 16 դիտորդ, «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ` 8 դիտորդ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ` 4 դիտորդ:

Տեղական դիտորդական կազմակերպություններն 9-ն են : «Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպություն`128 դիտորդ, «ԱՐՑԱԽՆ ԻՄ ՕՋԱԽՆ Է» հասարակական կազմակերպություն` 4 դիտորդ, «Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն հասարակական կազմակերպություն`5 դիտորդ, «Հանուն ժողովրդի» հասարակական կազմակերպություն` 20 դիտորդ, «Արցախի ժուռնալիստների միություն» հասարակական կազմակերպություն` 3 դիտորդ, «Հայկի Սերունդ» ՀԿ` 46 դիտորդ, «Ապառաժ երիտասարդական միավորում» ՀԿ` 65 դիտորդ, «Իրավական կրթություն» ՀԿ` 132 դիտորդ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ»խորհրդատվական ՀԿ` 47 դիտորդ:

Ելենա Հայրապետյանի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ համապետական ընտրություններն Արցախում կդիտարկեն 963 դիտորդներ, որոնցից 512-ը՝ Հայաստանից: Վերջիններս Արցախ մեկնելուց առաջ կորոնավիրուսով վարկվածությունն ստուգող:  Համապատասխան թեստ են հանձնել:

Նշենք, որ Հայաստան-Արցախ սահմանը մարտի 26-ից փակվել է՝ կորոնավիրուսի համաճարակի շրջանակներում: Մարտի 28-ին ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը հայտարարել էր, թե «Այս պահին Արցախ կարող են գնալ միայն այն անձինք, որոնք Արցախում ունեն հաշվառում, նաեւ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները, այդ թվում բեռնատարները՝ անկախ բեռնվածությունից, իսկ մարդատար մեքենաները պարտադիր բեռնված լինելու պարագայում»: Բայց պարզվում է 512 անձ մեկնել է Արցախ՝ դիտորդական առաքելություն իրականացնելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել