Նա կարող է վերադառնալ Գվինեթ Փելթրոուի հետ, ով խաղում էր Փեփեր Փոթսի դերում։
Ըստ We Got This Capped պորտալի, Marvel Studios-ն սկսել է պատրաստել նոր շարք Disney +-ի համար: Այն կկոչվի «Երկաթե սիրտ» և կներկայացնի Ռիրի Ուիլյամսի կերպարը: Սա երիտասարդ սևամորթ մի աղջիկ է, ով Թոնի Սթարքի տեխնոլոգիայով ստեղծել է իր երկաթյա կոստյումը՝ արհեստական ինտելեկտով, որը կխոսի հենց Սթարքի ձայնով:
Ինսայդերներն ասում են, որ Ռոբերտ Դաունի կրտսերն արդեն տվել է իր համաձայնությունը նախագծին մասնակցելու համար: Գվինեթ Փելթրոուն, ով խաղում էր Փեփեր Փոթսի կերպարում, նույնպես կարող է միանալ շարքին: Նրա ներկայությունը դերասանի պահանջներից մեկն է:
Հիմա «Երկաթե սիրտը» գտնվում է միայն արտադրության վաղ փուլում:
Բացի այդ, ակնկալվում է, որ Թոնի Սթարքը կհայտնվի «Սև այրին» ֆիլմում, որի պրեմիերան անորոշ ժամանակով հետաձգվել է COVID-19 համաճարակի պատճառով: