Քոչարյանի հայտարարությունից հետո որոշ շրջանակներ պնդում են, որ նա կոչ է արել ընտրել Վիտալի Բալասանյանին։ Հայտարարությունը չէի կարդացել։ Կարդացի ու տեսա, որ Բալասանյանի անունը չկար այնտեղ։

Միայն սա տեսա․«․․․գալիք տարիների համար Արցախին հերոսական անցյալով, ճգնաժամային իրավիճակներին դիմակայելու և պատասխանատու որոշումներ կայացնելու ունակ ղեկավար է պետք։ Հուսով եմ, որ արցախցիները կընտրեն այն մարդուն, ով իր կյանքով է ապացուցել անմնացորդ նվիրվածությունը Արցախի անկախության գաղափարին»:

Բայց հասկանում եք չէ, թե որքան եք աջակցում Վիտոյին։ Փաստորեն ձեր համար էլ թեկնածուներից հերոսական անցյալ ունեցողը, պատասխանատու որոշումներ կայացնողը ու Արցախին անմնացորդ նվիրվածը հենց Վիտոն է։ Կարո՞ղ էիք չէ ասենք էդ ձևակերպումների տակ տեսնել Մասիս Մայիլյանին, ինչո՞վ պակաս հերոսական անցյալ ունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել