Պարետի որոշումն անտեսած արտադրամասի տնօրենը վարչական պատասխանատվության է ենթարկվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Ոստիկանությունը հաղորդում է, որ արտադրամասը, որին ավելի վաղ տեղեկացրել էին գործունեությունը դադարեցնելու մասին և որն այսօր վարչական պատասխանատվության է ենթարկվել, Երևանի Բագրևանդ փողոցի ապակիների արտադրամասն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել