Հանրապետության տարածքում՝

Մարտի 27-ի ցերեկը, 31-ի ցերեկը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 28-ին առանձին շրջաններում, 29-30-ը, 31-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մարտի 27-ի ցերեկը, 31-ի ցերեկը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 28-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 29-30-ը, 31-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել