Գժվելու բան է ուղղակի, ապշելու:
Գոռում ես, գոչում ես, ասում ես՝ մարդիկ չեն կարողանում ապրել, մարդիկ լուրջ խնդիրներ ունեն, սա գնում է, ինչ-որ թվեր է պրպտում ու իր էջում ճպցնում, իբր տեսեք՝ ինչ լավ է ամեն ինչ:

Պարոն Նիկոլ Փաշինյան, վիճակագրություն ու թվեր բերելուց ՀՀԿ-ն ավելի լավ էր, երևի կհիշեք, թե 2018 թվի դեկտեմբերի 5-ին ՀՀԿ ներկայացուցիչն իր վիճակագրական պլակատներով ձեզ ոնց շախ ու մատ արեց:
Տենց էլ չհասկացա, թե էն Սերժին ինչի՞ մերժեցինք, եթե իրենից հետո էլ ապրելու էինք իր ստեղծած սահմանադությամբ, իր ստեղծած վաշխառու համակարգում, իր նկարած թվերով ու իր ստրատեգիայով:

Պարոն, երբևէ փորձելո՞ւ եք լսել, հասկանալ, զբաղվել մարդկանց, քաղաքացիների, պետության խնդիրներով, թե՞ սենց պիտի անիմաստ վիճակագրության հետևում թաքնվեք միշտ:

Դուք ավելի լավ է՝ պարզաբանեք, թե ինչո՞ւ եք դեմ այս պայմաններում վարկերի մասնակի կամ ամբողջական պարտավորությունների չեղարկմանը, որը նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ և ինչո՞ւ եք ատամներով պաշտպանում բանկային ու, ընդհանրապես, հրեշավոր ֆինանսա-քրեական համակարգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել