Իրավիճակի թարմացում 11:30, 27.03.2020թ.
«2 ամսական երեխայի ու նրա մայրիկի մոտ հաստատվել է կորոնավիրուսը։ Երեխան լավ է»,- այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա նաեւ մի շարք այլ տվյալներ հայտնեց, մասնավորապես՝ 40 քաղաքացի այսօր մեկուսացումից դուրս կգա եւ կվերադառնա տուն, 10 քաղաքացի բուժվել է:
Այս պահին ունենք 28 բուժված քաղաքացի, 1 վարակակիր ծայրահեղ ծանր վիճակում է, եւս մեկ անձ՝ ծանր վիճակում:
Մյուսների կյանքին որեւէ վտանգ չի սպառնում։ Պացիենտների մնացած մասը գրեթե առանց սիմպտոմների է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել