«Հաստատում եմ 2 ամսական երեխայի՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքը»․ Արսեն Թորոսյանը նոր տվյալներ է հաղորդել (Video)


12:11 , 27 մարտ, 2020

Իրավիճակի թարմացում 11:30, 27.03.2020թ.

«2 ամսական երեխայի ու նրա մայրիկի մոտ հաստատվել է կորոնավիրուսը։ Երեխան լավ է»,- այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նաեւ մի շարք այլ տվյալներ հայտնեց, մասնավորապես՝ 40 քաղաքացի այսօր մեկուսացումից դուրս կգա եւ կվերադառնա տուն, 10 քաղաքացի բուժվել է:

Այս պահին ունենք 28 բուժված քաղաքացի, 1 վարակակիր ծայրահեղ ծանր վիճակում է, եւս մեկ անձ՝  ծանր վիճակում:

 Մյուսների կյանքին որեւէ վտանգ չի սպառնում։ Պացիենտների մնացած մասը գրեթե առանց սիմպտոմների է։