«Կյանքը կարճ է, արվեստը՝ հավերժ» արտահայտությունը շատ լավ բնութագրում է այս սերիալները, որոնք արդեն գրեթե կես դար է՝ ապրում են հեռուստատեսությունում։ Այս սերիալներից մի քանիսն ունեն ավելի քան 15 000 սերիա։
Ներկայացնում ենք թոփ 5 ամենաերկար սերիալները, որոնցից մի քանիսը շարունակվում են նաև այսօր։
Երիտասարդներ և թեթևամիտներ / Молодые и дерзкие (1973 - …)
Սերիաների քանակ՝ 11 585
1973 թվականի մարտի 26-ին էկրաններին հայտնվեց մի սերիալ, որի գործողությունները կատարվում էին հորինված Գենույա Սիթի քաղաքում։ Սկզբնական եթերաշրջանները հիմնականում նվիրված էին քաղաքի երկու ընտանիքների հարաբերություններին՝ միլիոնատեր Բրուքսների և աղքատ Ֆոսթերների։
Սակայն սերիալից դերասանների հեռանալու հետ մեկտեղ 80-ական թվականներին փոխվեց նաև սյուժեն։ Հեղինակները կենտրոնացան Էբոտների և Նյումենների ընտանիքների վրա, որոնք թշնամաբար էին տրամադրված միմյանց հանդեպ։
Մեր կյանքի օրերը / Дни нашей жизни (1965 - ...)
Սերիաների քանակ՝ 13 777
Եվս մեկ երկարակյաց սերիալ։ 2003 թվականին նրա սերիաների քանակը անցավ 12 հազարի սահմանը։
Իրադարձությունները տեղի են ունենում իրականում գոյություն չունեցող Սալեմ քաղաքում։ Սերիալը նվիրված է հավերժական արժեքներին և խնդիրներին, որոնք գոյություն են ունեցել բոլոր ժամանակներում և բոլոր մայրցամաքներում։
Ինչպես է պտտվում աշխարհը / Как вращается мир (1956 - 2010)
Սերիաների քանակ՝ 13 858
Այս սերիալում առաջին անգամ մեկ սերիաի տևողությունն անցավ կես ժամը այն դեպքում, երբ մնացած սերիալների տևողությունը չէր գերազանցում 15 րոպեն։
Սերիալը սկսվել է ցուցադրվել 1956 թվականի ապրիլի 2-ից։ Այս ցերեկային սերիալը 1958-ից մինչև 1978 թվականը գրանցել է հանրաճանանչության բոլոր ռեկորդները։
Գործողությունները տեղի են ունենում հորինված քաղաքում։ Իրադարձությունների կենտրոնում փաստաբանների, ոստիկանների, բժիշկների ընտանիքներ են, որոնք ամեն օր նոր կենցաղային խնդիրներ են լուծում։
Գլխավոր հոսպիտալ / Главный госпиталь (1963 - …)
Սերիաների քանակ՝ 14 318
Այս սերիալը զբաղեցնում է պատվավոր երկրորդ հորիզոնականը և գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում։ Սկսել է ցուցադրվել 1963 թվականի ապրիլի 1-ից ABC ալիքով։
Գաղափարի հեղինակները Հերսլի ամուսիններն են, որոնք հորինել են գոյություն չունեցող Պորտ Չարլզ քաղաքը, որտեղ հոպիտալ կա, և որտեղ էլ տեղի են ունենում բոլոր իրադարձությունները։
Սերիալի հեղինակությունն աճեց հատկապես 80-ական թվականներին գլխավոր հերոսներ Լյուկի և Լաուրայի շնորհիվ։ Նրանց հարսանիքին որպես հեռուստատեսային հյուրեր մասնակցել է ավելի քան 30 միլիոն մարդ, և դա բացարձակ ռեկորդ է։
Ուղեկցող լույս / Путеводный свет (1952 - 2009)
Սերիաների քանակ՝ 15 762
Այս սերիալն է գլխավորում ամենաերկար սերիալների ցանկը։ Այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Սերիալը սկսվել է ցուցադրվել 1952 թվականի հունիսի 20-ից, իսկ ռադիոեթերն ավելի շուտ է սկսվել՝ 1937 թվականի հունվարից։ Վերջին նկարահանումները տեղի են ունեցել 2009 սեպտեմբերին։