Երկու օր է՝ վարչապետ Փաշինյանը փետրվարի տնտեսական ցուցանիշներից է խոսում: Գիտե՞ք, թե ի՞նչ է ուզում ակնարկել․ հարգելի պողոսներ, դուք քաշվել եք ու դեռ շատ դաժան եք քաշվելու, բայց ես ոչ մի մեղք չունեմ, կորոնավիրուսն է մեղավոր, որ դուք սոված եք մնալու: Տեսեք, թե մինչև համաճարակն ինչ փայլուն արդյունքներ էի ապահովել, Հայաստանը դրախտի էի վերածել... Եվ, բնականաբար, ոչ մի խոսք այն մասին, որ հանցավոր անգործության հետևանքով կորոնավիրուսը մտավ Հայաստան ու կոլապսի առաջ կանգնեցրեց երկիրը: Այսինքն` «կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, պինցետով հանելու ենք, տնական արաղով ախտահանենք» ասողն ու բազմամարդ հավաքներ անողը փորձում է իր իսկ բացթողումները, իր իսկ հանցավոր անգործությունը քողարկել համաշխարհային պանդեմիայից բխող օբյեկտիվ հանգամանքներով:

Չի ստացվելու, պարոն վարչապետ ջան, մտքիցդ ուղղակի հանի, չի ստացվելու: Բան չենք ասում հիմա, ամեն ինչով մեջքիդ կանգնած ենք, հիմա ոնց ասես, էդպես էլ անելու ենք բոլորով, որովհետև սա պատերազմ է, նենգ պատերազմ աներևույթ թշնամու դեմ, և ճակատագրի հեգնանքով Դուք եք մեր բոլորի հրամանատարը, մենք էլ Ձեր զինվորներն ենք, հիմա ինչ հրամայեք, անելու ենք, միայն թե հաղթենք կորոնավիրուսին: Այո և կրկին այո, գետանցի ժամանակ ձիերին չեն փոխում: Իսկ համաճարակից հետո խոսելու ենք, և շատ լուրջ ենք խոսելու, որովհետև մեծն Մաթևոսյանն ասում էր` մարդն անասունից ջոկվում է հիշողությամբ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել