Հարգելի քաղաքացիներ,
Հաստատ բոլորդ տանը կունենաք վարկային պայմանագիր, ուրեմն բացեք և կարդացեք ֆորս մաժորի հատվածը:
Ստորև տեղադրում եմ, կարդացեք. պետության կողմից արգելքի դեպքում դուք ազատվում եք պարտավորությունների մասնակի կամ ամբողջական կատարումից, սա օրենքի պահանջ է:

Ուրեմն, ինչո՞ւ երեկ Նիկոլը փրփրեց վարկային արձակուրդի մասին իրեն տված անմեղ հարցից:
Մտածե՞լ եք: Մտածե՞լ եք, թե ինչու է փրփուրը բերնին հիմա պաշտպանում 30 տարի երկիրը կեղեքած հանցագործ համակարգի հիմք հանդիսացող հրեշավոր ֆինանսական համակարգի շահերը:

Դեռ իրեն հատուկ ցինիկությամբ ստեց, որ իրենք օժանդակության 5 փաթեթ են նախատեսել։ Իրականում, երբ խորանում ես էդ «օժանդակության» փաթեթների մեջ, առաջինը, որ գալիս է աչքիդ, այն է, որ ստիպելու են գործատուին տոկոսով վարկ վերցնել, որ գործատուն վճարի իր չաշխատող աշխատակիցներին, որոնց աշխատել արգելել է պետությունը և, ըստ օրենքի, պետությունն էլ պարտավոր է վճարել նրանց: Բայց դե սրանց համար ի՞նչ օրենք-մորենք, հեսա ԱԺ-ում արագ ֆորս մաժորի օրենքի փոփոխություն կանեն ու կփոխեն էդ կետը:

Ո՞րն է այս «ժողովրդական» վարչապետի ուղղակի ապշեցնող հակաժողովրդավարությունը, հակաօրինականությունը, հակասոցիալականությունը, ի՞նչ եք կարծում:

Նիկոլ Փաշինյան, կպատասխանե՞ք պարզ հարցի:

Հ.Գ. Նկատե՞լ եք, որ Նիկոլին քլնգող «ընդդիմադիրների», գործիչների, կուսակցությունների մի ստվար հատված այս մասին ծպտուն անգամ չի հանում:

Էլի մտածեք՝ ինչո՞ւ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել