Մալարիա

20-րդ դարում վեներական հիվանդություններ բուժելու համար օգտագործվում էին մալարիական մոծակներ : Հիվանդներին դիտավորությամբ վարակում էին մալարիայով : Դա արվում էր, որպեսզի օրգանիզմը, պայքարելով բորբոքման դեմ, բարձրացներ մարմնի ջերմաստիճանը : Կարծում էին, որ բարձր ջերմությունը կսպաներ վեներական հիվանդությանը :

Ժապավենաձև որդեր

Այսօր ժապավենաձև որդերը համարվում են առողջության համար չափազանց վտանգավոր : Գիտությանը հայտնի նման որդերի 3,500 տեսակ գոյություն ունի: Որդի գլխավոր նպատակն օրգանիզմում հաստատվելն ու բազմանալն է : Մակաբույծի երկարությունը կարող է հասնել մինչև 10 մետրի, իսկ դրած ձվերի քանակը՝ մի քանի հազարի : Սակայն մի քանի տասնյակ տարի առաջ որդերն օգտագործվում էին որպես նիհարելու միջոց : Ամեն ինչ պարզ էր. օրգանիզմում հայտնված սնունդը բաժանվում էր ձեր և որդերի միջև :

Ռադիում

Ռադիումը Մենդելեևի պարբերական աղյուսակում 88-րդ ռադիոակտիվ տարրն է : 1920 թ. հնարավոր էր գնել դեղանյութ, որը կոչվում էր «Ռադիտոր» : Վերջինս վաճառվում էր Անգլիայի դեղատներում և իրենից ներկայացնում էր ռադիումով սովորական ջուր : Այն գնում էին որպես էներգետիկ :

Լեզվի կտրում

18-19-րդ դարերում մարդու լեզուն կտրելու միջոցով փորձում էին բուժել, ուշադրությու՛ն, կակազոցը : Չգիտես ինչու՝ համարվում էր, որ հենց այս օրգանն է մեղավոր այն բանում, որ մարդը սկսում է կակազել :

Գանգի տրեպանացիա

Երբ ցավում է ժամանակակից մարդու գլուխը, նա մի հաբ է ընդունում և վերջ : Գանգի տրեպանացիան հնագույն բժշկական գործընթացներից է : Հայտնաբերված որոշ գանգեր, որոնց վրա տրեպանացիայի արդյունքում առաջացած անցքեր կան, թվագրվում են մ.թ.ա. 4-5-հազարական տարիներին : Այս մեթդը կիրառվում է գլխացավից սկսած մինչև էպիլեպսիա բուժելու համար : Ողջ գործընթացն իրականացվում էր առանց ցավազրկող միջոցների : Բնականաբար, եղել են նաև ողբերգական ավարտով դեպքեր, հետևաբար կարելի է ենթադրել, որ այս եղանակին դիմել են՝ որպես վերջին տարբերակի :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել