Կառավարության նիստը․
Ի՞նչ է ասում կառավարությունը․
1. Մեծ հավանականությամբ մենք ականատես կլինենք տնտեսական ճգնաժամի,
2. Կորոնավիրուսից հետոյի աշխարհը չի լինելու կորոնավիրուսից առաջ եղած աշխարհը,
3. Մենք չգիտենք՝ ինչպիսին կլինի այդ աշխարհը, ու ամենակարևորը՝ մենք չգիտենք՝ ինչ է սպառելու այդ ժամանակի մարդը,
4. Մենք չենք ուզում վերականգնել առաջվա վիճակը,
5. Մենք փողը չենք բաժանելու մարդկանց, մենք փողը բաժանելու ենք այն բիզնեսին, որը կենսունակ է եղել մինչև կորոնավիրուսը ու հիմա խնդիրներ ունի։
Հիմա, դիցուք, այս բոլոր պնդումները միաժամանակ ճիշտ են։ Ի՞նչ է ստացվում։
Ստացվում է, որ մենք չգիտենք, թե ինչ է սպառելու հաջորդ ժամանակի մարդը, բայց մենք հստակ գիտենք, թե ինչ պետք է արտադրի բիզնեսը, դրա համար մենք փողը տալիս ենք բիզնեսին, որ նա արտադրի մի բան, որի սպառման ճակատագիրը հայտնի չէ։ Էսպիսի մի տնավարի օրինակ բերեմ․ եթե ճգնաժամ լինի, ու փող աշխատելը դժվարանա, մարդիկ գնան ծախսերի կրճատման, հավանական է, որ լեչո առնող տնային տնտեսուհին սկսի լեչո փակել, էդ դեպքում պահածոների արտադրամասը կունենա իրացման պրոբլեմ, մինչդեռ կորոնավիրուսից առաջ շատ հաջողակ էր։ Հիմա նայելով էդ անցյալին, փողը տալով պահածոների արտադրամասին՝ արդյո՞ք մենք քամուն չենք տալիս էդ փողը։
Ի վերջո, եթե դուք չգիտեք, թե ինչ է սպառելու կորոնավիրուսից հետոյի մարդը, գուցե փողը տաք էդ մարդուն ու տեսնեք, թե ինչ է սպառում, ըստ այդմ էլ՝ տնտեսավարողներին օգնեք։
Հ․Գ․ Իրականում ես համոզված եմ, որ «փոփոխվող աշխարհում մեր տեղը գրավելու» թեզը զուտ քարոզչական պաստառ է, «Տնտեսական հեղափոխություն 2.0»։ Էս ուղղակի գրում եմ, որ պարզ լինի՝ ընդունվող ծրագրերը զուտ գոյատևման ծրագրեր են, զարգացման ծրագրերի ժամանակը դեռ նոր պիտի գա, ու էդ ժամանակ պետք ա թույլ չտանք՝ ասեն․ «Էս ա 300 միլիոնի ծրագիր ենք արել, ծույլ չլինեիք՝ հաջողեիք»։