Panorama.am-ը գրում է․

«Տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման մասին խոսելիս անպայման պետք է հիշենք առողջապահությունը, որովհետև  ամենաճգնաժամային վիճակում հիմա առողջապահության ոլորտն է, թե ընթացիկ հարցերը լուծելու, թե կապիտալ զարգանալու տեսակետից»,-կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նկատեց՝  վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր բացման խոսքում անդրադարձավ հիվանդանոցային հզորություններին։ 

«Մենք մեր կանախատեսումները պետք է անենք այնպես, որ հնարավոր է, հիվանդանոցային հզորությունների կարիքը դեռ երկար ունենանք, պետք է հիշել նաև ընթացիկ խնդիրների մասին, քանի որ վիրահատությունների, այցերի կրճատման հետևանքով ոլորտը ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնելու, և մենք չենք կարող թույլ տալ, որ դրանց պատճառով որևէ բուհաստատություն, հատկապես խոշոր ու հարց լուծող, կանգնի սնանկացման կամ փակման խնդրի առաջ»,-ասաց նախարարը։

ԱՄբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել