Tert.am-ը գրում է․

Հայաստանում այսօր ունենք կորոնավիրուսով վարակվելու 290 դեպք հաստատված, երկու հոգու վիճակը ծանր է, նրանցից մեկը ազգությամբ հայ չէ, նրանք երկուսն էլ 75 տարեկանից բարձր են, ունեցել ենք 18 առողջացած քաղաքացի, 100 քաղաքացի մեկուսացման ռեժիմից դուրս է եկել և այսօր էլ սպասում ենք առողջացման և ապամեկուսացման դեպքերի: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին վերջին տվյալներն ամփոփեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք մեր հիվանդանոցային հզորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունենք և հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք բուժում չեն ստանում և հիվանդանոցում նրանց գտնվելը արդարացված չէ: Մենք ունեցանք քննարկում և որոշեցինք, որ թեթև դեպքերին, որոնք մեծամասնությունն են, փորձենք աշխատել հյուրանոցների հետ, որ այդ հայրենակիցներին տեղափոխենք այնտեղ՝ ապահովելով սնունդը և այլ կարիքներ»,- ասաց նա և նշեց, որ դա նաև լավ է հյուրանոցների համար, որոնք այսօր դատարկ են:

Վարչապետը նշեց, որ մտածում են նաև հյոււրանոցային բիզնեսին ինչպես աջակցեն և պետք է բանակցել հյուրանոցների հետ, որ շուկայական գին չառաջարկեն, թեև հիմա շուկայական գին չկա: «Կարող ենք ասել, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսի տարածման վատագույն սցենարը չէ, այլ տեղի է ունենում աշխարհում արձանագրված լավագույն սցենարներին մոտ սցենարներով, եթե իհակե մեզ հաջողվի իրավիճակը պահել հսկողության տակ»,-ասաց նա և նշեց, որ այլ երկրներում թվերը երկրաչափական պրոգրեսիայով են աճում, մեզ մոտ այդպիսի աճ չկա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել