Ermenihaber.am-ը գրում է․

Մարտի 24-ին ԱՄՆ-ի Քիրթլենդ ռազմաբազայից օդ բարձրացած  Boeing C-17 Globemaster III տիպի բեռնափոխադրող ինքնաթիռ է վայրէջք կատարել Թուրքիայի Ադանա նահանգում գտնվող Ինջիրլիք ռազմաբազա: Ռուսական մի շարք լրատվամիջոցներ մի վարկած են առաջ քաշում, ըստ որի՝ այդ ինքնաթիռի մեջ եղել է միջուկային զենք: 
 
Նման վարկածի պատճառ է դարձել այն, որ  վերոնշյալ ինքնաթիռն առանց տրանզիտի անցել է 11.000կմ, ապա նոր վայրէրջք կատարել:  Ռուսական մամուլը պնդում է, որ նման թռիչք իրականացնելու համար ինքնաթիռը հատուկ նախապատրաստական աշխատանքներ պետք է անցներ: 
 
«Սովորաբար նման ինքնաթիռները երկար թռիչքներ իրականացնելու համար մինչև վերջնակետին հասնելը,  պարտադիր վայէրջք են կատարում երրորդ երկիր, որպեսզի լիցքավորվի վառելիքով»,- գրում է ռուսական մամուլը
 
Ուշագրավ է նաև այն, որ ըստ ռուսական մամուլի՝ ամերիկյան այդ ռազմաբազայում առկա է մոտ 50 միավոր միջուկային զենք: Ընդ որում  այդ ինքնաթիռն օգտագործվում է հիմնականում ՆԱՏՕ-ի զինված ուժերի կողմից:
 
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ամերիկյան մամուլում հայտնվել էր տեղեկություն, որ ԱՄՆ-ից մեկնած ռազմական բեռնատար ինքնաթիռը վայրէջք է կատարել Ինջիրլուքում, սակայն թե ինչ նպատակով՝ ամերիկյան ԶԼՄ-ները չէին մանրամասնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել