Pastinfo.am-ը գրում է․

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Այն ընդունվեց 88 կողմ, 16 դեմ ձայներով։

Հիշեցնենք, որ 2019թ-ի հունիսի 3-ին «Պետական տուրքի» մասին օրենքում կատարված լրացման համաձայն ՀՀ ներմուծվող ցեմենտի համար սահմանվել է 14․000 ՀՀ դրամի չափով պետական տուրք և այս փոփոխությունը գործում է մինչև 2020թ-ի ապրիլի 1-ը, տվյալ նախագծով առաջարկվում է այն երկարաձգել մինչև դեկտեմբերի 31-ը։

Նշենք, որ այս հարցը կքննարկվի հատուկ ընթացակարգով, եւ  երկրորդ ընթերցումը պետք է կազմակերպվի 24 ժամվա ընթացքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել