Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 17  դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 265: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: 

Մարտի 24-ի դրությամբ  Հայաստանում կորոնավիրուսով վարակված 16 քաղաքացի բուժվել է, 88-ը դուրս են եկել մեկուսացումից: Վարակակիր շրջանում 65-ից բարձր տարիքի կա 11 հոգի, 70-ից բարձր տարիքի 5 հոգի: 

Ընդհանուր առմամբ թոքաբորբով հիվանդ է 30 հոգի: Նրանցից 5-ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, մեկի վիճակը, ով 77 տարեկան է, ծայրահեղ ծանր է:

Երեկվա դրությամբ Հայաստանում կա 868 մեկուսացված քաղաքացի, 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել