Խոյ

Ժամանակն է, որ Խոյերն իրենց գործերին անհրաժեշտ արագացում հաղորդեն, հատկապես, եթե ամեն ինչ մոտենում է ավարտին: Գործեք՝ չնայած կասկածներին: Հարցերի պատասխանները կստանաք աշխատանքի կամ ակտիվ շփման ընթացքում: Ճանապարհին կամ կապեր հաստատելիս հնարավոր են ձախողումներ, սակայն դա չի ազդի վերջնական դրական արդյունքի վրա:

Ցուլ

Օրը հաջող է գործարքների, շահավետ կապեր զարգացնելու, տեղեկատվության պաշարն ավելացնելու համար: Մի՛ թուլացրեք ուշադրությունը. հնարավոր են առանձին իրավիճակներ, որոնք չէիք կանխատեսել: Միևնույն ժամանակ չափից դուրս մի՛ զգուշացեք. այսօր ցանկացած իրավիճակ բարեհաջող է ավարտվելու: Լավ օր է առևտրի համար: 

Երկվորյակ

Երկվորյակներն այսօր ունակ են լուծելու ամենախճճված առաջադրանքը: Եթե զգում եք, որ սեփական ուժերով գլուխ չեք հանում, հավելյալ կապեր ներգրավեք: Ցանկացած հակասություն ընդունեք ձեզ հատուկ հումորով: Իրադարձությունների ոչ ավանդական շրջադարձը ոչ միայն կբարձրացնի ձեր տրամադրությունը, այլև կհուշի հետագա քայլը: 

Խեցգետին

Խեցգետիններից օրը պահանջում է դինամիկա, թեթևություն, մտավոր զգայունություն: Օրվա գլխավոր թեման կարող են դառնալ վերջին սենսացիաները, տեխնիկական նորությունները, սոցիալական վերափոխումները: Հագեցած օր է ուսուցիչների, սովորողների, լրագրողների, վաճառող-խորհրդատուների, միջնորդների, իրավաբանների և բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են լսարանի և տեղեկատվության հետ: 

Առյուծ

Օրվա մթնոլորտը Առյուծների մոտ լավատեսական տրամադրվածություն կառաջացնի, կօգնի հավելյալ ունակություններ արթնացնել: Հիանալի օրեր են մարդաշատ վայրեր այցելելու, ինչպես նաև ոչ պաշտոնական նախաձեռնությունների համար: Բարեհաջող օր է ընկերական հանդիպումների, ընդլայնված կազմով խորհրդակցությունների, օնլայն համաժողովների, բաժնետերերի ժողովների և կորպորատիվ միջոցառումների համար:

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում ընդլայնել աշխարհայացքը և մի շարք հարցերում ազատվել նախապաշարմունքներից: Եթե ցանկանում եք, որ ձեզ գնահատեն, ձեզ ազատ և անկաշկանդ պահեք: Եղեք ընկերասեր, ներողամիտ եղեք ուրիշների թուլությունների նկատմամբ, մի՛ վախեցեք կատակել սեփական թերությունների վերաբերյալ: Հարկ եղած դեպքում մի՛ ամաչեք ցուցադրել ձեր բացահայտումները, ձեռքբերումները, շփվողականությունը և ուսանելիությունը:

Կշեռք

Կշեռքներին կժպտա երջանկությունը: Մեծ է հավանականությունը անսպասելի և չափազանց հաճելի հանդիպումների, հետաքրքիր և շահավետ ծանոթությունների: Կբացվեն ճանապարհները, հնարավորություններ կառաջանան գիտելիքներն ընդլայնելու, անձնական ռեյտինգը բարձացնելու համար: Կասկածները կվերանան, դժվարին իրադրությունից սրամիտ ելք կգտնվի:

Կարիճ

Այսօր ողջունվում է շարժունությունը և մարդամոտությունը: Մի՛ սևեռվեք մեկ թեմայի, ուսուցման կամ աշխատանքի մեկ ձևաչափի վրա: Կրիտիկական պահին կարևոր է դուրս գալ ստանդարտների արատավոր շրջանից և արտառոց քայլ կատարել: Վարպետությունը զարգացնելու մեջ հետաքրքրված Կարիճները կարող են այցելել վերապատրաստման դասընթացների, փորձով կիսվել գործընկերների հետ: 

Աղեղնավոր

Աղեղնավորներին լավ հնարավորություն է տրվում կարգավորելու ցանկացած տեսակի հարաբերությունները: Եթե սխալ եք թույլ տվել, կհաջողվի ուղղել այն: Բաց մի՛ թողեք ռեաբիլիտացվելու հնարավորությունը: Դրանից կարող է կախված լինել ձեր հեղինակությունը մարդկանց մեջ, ինչպես նաև հոգեբանական մթնոլորտը ընտանիքում և ամուսնության մեջ: 

Այծեղջյուր

Այծեղջյուրների առաջադրանքը աշխարհայացքի ընդլայնումն է այն ոլորտներում, որոնցում դեռ չեն ընտելացել: Եթե անծանոթ շրջապատում եք, ոչ պաշտոնական կապեր հաստատեք, իմացեք տեղի չգրված օրենքները: Հնարավոր է, հետաքրքրություն առաջանա ոչ ավանդական բժշկության, կապի և տեխնիկայի նորույթների, ընտանի կենդանիներ պահելու նկատմամբ: 

Ջրհոս

Օրը հաջող է համատեղ գործերի, ինտելեկտուալ և տեխնիկական ստեղծագործ աշխատանքի, յուրօրինակ ակցիաների համար: Փնտրեք նոր ծանություններ: Այսօր հեշտությամբ կգտնեք ձեր հետաքրքրությունները կիսող էնտուզիաստների: Առաջնորդ Ջրհոսները կհամալրեն իրենց հետևորդների ցուցակը: Մյուսները կգտնեն մեկին, ում իրենք մեծ հաճույքով կենթարկվեն: 

Ձկներ

Ձկների համար որոնումների ավելի լայն հնարավորություններ են բացվում: Կարելի է օպտիմալացնել կենցաղային պայմանները, այլընտրանք գտնել ներկայիս բնակարանին: Եթե ձեր տանը չեք ապրում, հարմարվեք տեղի պայմաններին: Խուսափեք բարձր հուզականությունից, շփման մեջ թեթև եղեք, հաճախ ցուցադրեք հումորի զգացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել