ԵՊՀ 4-րդ կուրսի ուսանողները մտահոգված են ավարտական աշխատանքների հանձնման ժամկետներով: Նրանց համոզմամբ` պահանջվող մասնագիտական գրականության դեֆիցիտը կարող է հանգեցնել աշխատանքների թերի կատարմանը. գրադարանները փակ են,իսկ առցանց հարթակները չունեն անհրաժեշտ գրականությունը: Բացի այդ՝ որոշ ֆակուլտետներ, մասնագիտական առանձնահատկություններից ելնելով, պահանջում են պրակտիկ գործունեություն, ինչը կազմակերպելը անհնարին է նման կարանտինային պայմաններում: Այդ առումով խաթարվում է ոչ միայն ավարտական աշխատանքը պատշաճ ներկայացնելու գործընթացը,այլև քննություններին պատրաստվելը, քանի որ վերջինս նույնպես պահանջում է համապատասխան գրականություն: Ուսանողները դիմում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ հույսով, որ ավարտական աշխատանքների և քննությունների հանձնման ժամկետները կհետաձգվեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել