COVID-19-ով վարակվածների մոտ այդ հիվանդության նկատմամբ իմունիտետ է առաջանում: Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան:
«Հետազոտությունները ցույց են տալիս, որ, այո՛, այդ հիվանդության նկատմամբ իմունիտետ է առաջանում»,- ասել է նա:
Պոպովայի խոսքով՝ իր տվյալները հիմնված են «Ռոսպոտրեբնադզորի» հետազոտությունների վրա, որոնք հաստատել են վարակվածների արյան մեջ M եւ G իմունոգլոբուլինների արտադրումը:
Նշենք, որ Չինաստանում եւ Ճապոնիայում գրանցվել են կրկնակի վարակման դեպքեր: Սակայն գիտնականները դեռ միակարծիք չեն այն հարցում, թե արդյոք նոր կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ է առաջանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել