Հարց 1. Ինչի՞ պատճառով է առնանդամն էրեկցիայի ժամանակ «ծռվում»: Ինչպե՞ս կարելի է վերացնել դա
Հարց 2. Կան արդյոք մեթոդնե՞ր, որոնց օգտագործմամբ կարելի է մեծացնել առնանդամը:
Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.
Էրեկցիայի ժամանակ գլխիկի թեքում կարող է առաջ բերել կարճ սանձիկը (այս դեպքում կատարվում է սանձիկի հատում կամ պլաստիկա): Հնարավոր է առնանդամի ծռվածություն առաջացնեն առնանդամի հյուսվածքներում առաջացող շարակցահյուսվածքային վահանիկները (կրճիկային հյուսվածք), դա կոչվում է ֆիբրոպլաստիկ ինդուրացիա: Էրեկցիայի ժամանակ առնանդամը ծռվում է դեպի այդ կողմ: Դրան նպաստում են նաև արյան համակարգի որոշ հիվանդություններ: Այս հիվանդության դեպքում կիրառվում է հատուկ մեթոդիկայով ընտրված դեղորայքային բուժում, ֆիզիոթերապիա կամ կիրառվում են հատուկ սարքեր նախատեսված անհատական օգտագործման համար, որոնք ձգելով անդամը նպաստում են ուղղվելուն և առնանդամի աճին: