Ռեժիսորները սիրում են իրենց ֆիլմերում տարբեր անակնկալներ թողնել։ Այդպիսի անակնկալներից մեկը, երբ հայտնի դերասաններից մեկը հայտնվում է որևէ փոքրիկ դերով և կրկին անհետանում, իսկ այդ մասին մենք երբեմն իմանում ենք միայն տիտրերի միջոցով։ Այսպես, Բրեդ Փիթին նկատել են «Անտեսանելի մարդը» ֆիլմում, Կամերուն Դիասը դարձել է պատահական ուղևոր գնացքում, իսկ Գվինեթ Փելթրոուն խաղացել է պատահական աղջկա դեր, որն արդյունքում չի հայտնվել կադրում։
Ներկայացնում ենք մի քանի ֆիլմեր, որտեղ հայտնի դերասանները նմանատիպ թաքնված դերեր են մարմնավորել։
Սիլվեստր Ստալոնեն, որը բոլորին հայտնի է որպես Ռեմբո և Ռոկի, մեկ վայրկյանվ հայտնվել է իր իսկ «Ողջ մնալ» ֆիլմում։
Առնոլդ Շվարցենեգերը «Ամազոնիայի գանձարանը» ֆիլմում խորհրդանշանորեն գլխավոր դերակատարի իրավունքները փոխանցում է Դուեյն Ջոնսոնին և այդ գործընթացն ուղեկցում է «Զվարճացեք» արտահայտությամբ։
«Շրջադարձ» ֆիլմում Բիլի Բոբ Տորնտոնին ճանաչելը շատ դժվար է։ Նրան գյուղացի տղայի էին կերպարանափոխել, և այդ դերը շատ հիշարժան է ստացվել։
Մեթ Դեյմոնը՝ «Դեդփուլ 2» ֆիլմում գյուղացու դերում։
Նույն ֆիլմում կարող եք տեսնել նաև Բրեդ Փիթին։ Նա մարմնավորում է «Անտեսանելի մարդուն», որը մահանում է անկարգելով թռիչքի ժամանակ։ Սցենարի համաձայն՝ հերոսը չպետք է հայտնվեր ֆիլմում, իսկ աստղային դերասանին «փայլեցնելու» միտքն առաջացել է նկարահանումների վերջում։
Փիթը և Դեյմոնը մի քանի վայրկյանով հայտնվել են նաև մեկ այլ՝ «Վտանգավոր մարդու խոստովանությունը» ֆիլմում։ Այսպես դերասաններն իրենց աջակցություն են հայտնել իրենց ընկերոջը՝ Ջորջ Քլունիին նրա ռեժիսորական դեբյուտի ժամանակ։
Սեմյուել Էլ Ջեքսոնը Տարանտինոյի վաղեմի ընկերն է և հաճախ է հայտնվում նրա ֆիլմերում։ Այնուամենայնիվ, զարմանալի է, որ շատ քչերն են նրան նկատել «Սպանել Բիլին 2» ֆիլմում, որտեղ նա մարմնավորել է դաշնակահարի գլխավոր հերոսուհու հիշողության մեջ։