Դերասան Թոմ Հենքսը Twitter-ում խոսել է կորոնավիրուսով վարակվելուց հետո իր առողջության մասին:

Հենքսը կնոջ՝ Ռիտա Ուիլսոնի հետ միասին տասը օր առաջ հոսպիտալացվել էր Ավստրալիայում, հետո զույգը դուրս է գրվել կարանտինի: «Մենք մեզ ավելի լավ ենք զգում»,- հավաստիացրել է դերասանը:

Նա նաև նշել է, որ ինքնամեկուսացումն աշխատում է: «Դուք վիրուսը ոչ մեկին չեք փոխանցում, ոչ ոք այն չի փոխանցում ձեզ: Ողջամիտ է հնչում»,- գրել է նա:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային համավարակի բռնկման մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել