Tert.am-ը գրում է․

Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 30-ի, տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը՝ մանրամասնելով, որ բոլոր մահացածները տարեց մարդիկ են:

«Մենք նոր զոհեր ունենք, ախտահարման դեպքերի քանակն աճում է: Բայց պետք չէ մոռանալ, որ մենք հնարավորինս շատ թեստեր ենք անցկացրել: Այսօր մենք մահվան 9 և վարակման 289 նոր դեպք ունենք: Եկեք տանը մնանք: Եկեք ռիսկի չդիմենք: Կյանքը տանն է պահպանվում: Ընդհանուր առմամբ մենք անցկացրել ենք 20 345 թեստ: Մահացածների թիվը հասել է 30-ի: Մենք զգուշավորության կոչ ենք անում, եկեք զգույշ լինենք, այս երկիրը չհայտնվի նման սպառնալիքի առաջ»,-ասել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել