Ուկրաինական ավիաընկերությունը մարտի 25-ին կազմակերպում է Կիև-Երևան-Կիև չարտերայինթռիչքը։ Տոմսերը վաճառվում են ընկերության կայքէջում։

Համաձայն ՀՀ պարետի որոշման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք թույլ է տրվում առանց սահմանափակումների:

Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում բոլոր անձինք անցնելու են ինտենսիվ զննման ընթացակարգեր, և համապատասխան համախտանիշների հայտնաբերման պարագայում տվյալ անձի/անձանց նկատմամբ կիրառվելու հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և/կամ այլ սահմանափակող միջոցառումներ:

Բոլոր ցանկացողները պետք է նաև գրանցվեն Ուկրաինայում ՀՀ դեսպանության Հյուպատոսական բաժնում՝ էլ․փոստ՝ [email protected], թեժ գիծ՝ +380733737447, հասանելի է նաև #viber և #whatsapp հավելվածներով։ Կամ Օդեսայում գլխավոր հյուպատոսություն՝ էլ․փոստ՝ [email protected], թեժգիծ՝ +380487039178 viber/ whatsapp` +380683008877:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել