«Գլուխ թռցնող» քաղաքապետի նոր «հայտնությունը». առավոտից ավտոբուսներում կանգնած մարդ չեն թողնում, զանգվածային տուգանում են, ակտավորում են կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում։

Վարորդներն էլ բռնում, մարդկանց իրար գիրկ են նստեցնում կամ երկու նստարանին՝ 3 հոգի, էն աստիճան, որ կողքինիդ ոչ միայն կորոնավիրուսն ես զգում, այլ ամեն ինչը։

Դե, բնականաբար, վարորդների սույն օպերացիան չի կարող մարդկանց տեղափոխման հարցը լուծել, ճիշտ է, մարդիկ հիմա քիչ են, բայց էլի ամեն կանգառում անհարմարության պատկերներ՝ մարդիկ գործի են ուզում հասնել, իսկ նախկինում 60 հոգի տարած ավտոբուսը հիմա տանում է 3 անգամ քիչ։

Սույն որոշման հեղինակ քաղաքապետարանականները լավ կանեին՝ էն 4 միլիոն դոլարի պարգևավճարներից մի քանի ավտոբուս առնեին, որ հիմա լրացուցիչ գիծ մտցնեին ու էս խայտառակ պատկերը չստեղծեին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել