Armenpress.am-ը գրում է․

Ռումինիայում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 17 քաղաքացու մոտ, այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 277-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռումինիայի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:

Նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսի հաստատված դեպքերն արձանագրվել են 19-67 տարեկան անձանց շրջանում: Պացիենտների ընդհանուր վիճակը լավ է:

Ռումինիայի տարածքում կարանտինի մեջ է 3822 մարդ, 33709-ը տանն է՝ ինքնամեկուսացման մեջ կամ բժիշկների հսկողության տակ:

Մինչ այս պահը երկրում կորոնավիրուսի 4973 թեստավորում է կատարվել, որոնցից 4696-ով կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել