Ինչպե՞ս ճիշտ կրել դիմակը, եւ ո՞ր դեպքում իմաստ ունի այն կրելը: ԱՀԿ-ի մասնագետներն առողջ մարդկանց խորհուրդ են տալիս դիմակ կրել միայն այն դեպքում, երբ խնամում են կորոնավիրուսով հիվանդ մարդկանց:
Մասնագետները հիշեցնում են, որ եթե դիմակը չի կարող ապահովել կորոնավիրուսից պաշտպանվելու անհրաժեշտ մակարդակը, ապա պետք չէ մոռանալ այն մասին, թե որքան կարեւոր է պարբերաբար օճառով լվանալ ձեռքերն ու սպիրտ պարունակող հակասեպտիկներ կիրառել:
Ինչպե՞ս ճիշտ կրել եւ հանել բժշկական դիմակը
- Դիմակը կրելուց առաջ ձեռքերը լվացեք կամ մշակեք սպիրտ պարունակող հակասեպտիկով;
- Դիմակը պետք է փակի քիթն ու բերանը, դեմքի եւ դիմակի միջեւ բաց մասեր չպետք է լինեն, եւ դա հենց պատճառներից մեկն է, որ սովորական դիմակներն անարդյունավետ են կորոնավիրուսի դեմ։
- Երբ դիմակ եք կրում, չպետք է ձեռքով դիպչեք դրան: Եթե այնուամենայնիվ դիպչել եք, ձեռքերը լվացեք կամ մշակեք սպիրտ պարունակող հակասեպտիկով;
- Դիմակը պետք է ժամանակ առ ժամանակ փոխել: Որոշ մարդիկ ասում են, թե այն պետք է փոխել 25-40 րոպեն մեկ, մյուսներն էլ՝ ավելի հաճախ: ԱՀԿ փորձագետների կարծիքով՝ դիմակը պետք է փոխել, երբ այն խոնավացել է:
- Դիմակը հանել խորհուրդ է տրվում հետեւի ռեզինից բռնելով եւ չդիպչելով առջեւի մասին: Օգտագործված դիմակն անհրաժեշտ է անմիջապես դեն նետել եւ ձեռքերը լվանալ կամ մշակել հակասեպտիկով։
- Մեկանգամյա օգտագործման դիմակները կրկին օգտագործել չի կարելի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել