Tert.am-ը գրում է.

Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Tert.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Հովսեփ Սարգսյանն ասաց, որ Զազանդ Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու վերաբերյալ մեղադրանք առաջադրելը անհիմն է:

«Նրա գործողությունների հանցակազմ չկա, եթե մարդը դիպլոմ չի ունեցել և նրան արվեստի դպրոցի, մանկապարտեզի տնօրեն են նշանակել, դա քրեադատավարական բնույթի պատասխնատվություն չի ենթադրում: Թող ցույց տան մեկ այլ անձի, տուժողի որ պետք է նշանակվեր, բայց նրա փոխարեն տվյալ անձիք են նշանակվել: Հետևանք չկա, պետք է, որևէ մեկը տուժեր: Պաշտոնեական դիրքի չարաշահման, էական վնաս հասցնելու մասին խոսք չի կարող գնալ»,-մանրամասնեց նա:

Զարզանդ Գրիգորյանի պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալին նախկինում մի շարք, սակայն գործերը կարճվել էին. մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետով՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից՝ խուլիգանական դրդումներով, 182-րդ հոդվածի 2 մասի 2-րդ կետով՝ շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ, 182-րդ հոդվածի 3 մասի 2-րդ կետով՝ շորթում՝ կազմակերպված խմբի կողմից, 131-րդ հոդվածի 2 մասի 1-ին, 2, 3, և 7-րդ կետով՝ մարդուն առևանգել մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝ շահադիտական դրդումներով, 182-րդ հոդվածի 3 մասի 2-րդ կետով՝ շորթումը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով և 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել