10 արժեքավոր խորհուրդ բժիշկներից, եթե ուզում եք բնական ճանապարհով ծննդաբերել:
1. Պարբերական ֆիզիկական վարժություններ
Թեթև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հղիության ընթացում կօգնի ոչ միայն մեծացնել ընդհանուր դիմացկունությունը, այլև անհրաժեշտ ակտիվություն ապահովել: Առանձնակի օգտակար են Քեգելի վարժությունները, որոնք օգնում են ամրացնել հետույքի մկանները և ուժեղացնում են ազդրերի հատվածը:
Պետք է մասնագետի հսկողությամբ մարզվել: Սխալ վարժությունները կարող են վնասել ձեզ և երեխային:
2. Հետևեք սննդակարգին
Չափից շատ գիրանալը կարող է խանգարել նորմալ ծննդաբերությանը, ուստի վերահսկեք սննդի նկատմամբ ձեր հակումը: բավականաչափ ջուր խմեք և շատ կանաչի, թարմ բանջարեղեն և մրգեր կերեք:
3. Հանգստություն պահպանեք
Մոր հուզմունքը բացասաբար է ազդում ապագա երեխայի առողջության վրա: Ուստի խուսափեք սթրեսային իրավիճակներից, խուսափեք «սարսափելի ծննդաբերության» մասին պատմություններից:
Երեխաների դաստիարակության մասին գրքեր կարդացեք և հաճախ գտնվեք լավատես մարդկանց միջավայրում:
4. Պատրաստվելու պարապմունքների հաճախեք
Աշխատեք հնարավորինս շատ տեղեկություն ստանալ բնական ծննդաբերության ցավը վերահսկելու մեթոդների մասին:
5. Յոգա և շնչառական վարժություններ արեք
Շնչառական վարժությունները շատ կարևոր են, քանի որ ծննդաբերության ժամանակ պետք է ճիշտ շնչել: Բացի դրանից՝ թթվածնի բավականաչափ մատակարարումը պարտադիր է երեխայի աճի համար:
6. Պարբերական մերսում
Հղիության 7-րդ ամսից հետո պետք է պարբերաբար ընդհանուր մերսման սեանսներ անել: Դա նվազեցնում է սթրեսը, մեղմացնում է հոդացավը և վերացնում է մկանային լարվածությունը:
7. «Աջակցության ճիշտ խումբ» գտեք
Գտեք բժշկի, ում լիովին վստահում եք: Ծննդաբերության ժամանակ կարևոր է նաև հարազատների շրջանում ճիշտ աջակցություն գտնել:
8. Շարժվեք
Նույնիսկ ծննդատուն գնալով՝ շարունակեք շարժվել:
Զբոսնելիս նստեք և հետույքային խոնարհումներ արեք, անկողնում ձգվեք, շարժեք ազդրերը:
9. Վիզուալացրեք վերջնակետը
Երբ արգանդի վզիկը լայնանում է մինչև 7-10 սմ, ճիգ անելու ժամանակն է: Դա նորմալ է, ձեր մարմինը գիտի՝ ինչ պետք է անի: Ծննդաբերությունը գրեթե վերջացավ:
Աշխատեք տեղի ունեցողին կարծես կողքից նայել: Ամեն ինչ լավ կլինի:
10. Վստահեք սեփական մարմնին
Ծննդաբերության բնազդային միջոցներն ավելի արդյունավետ են և պակաս ցավոտ, քան որոնք բժիշկներին են հարմար: Եթե ուզում եք նստած կամ կանգնած ծննդաբերել, արեք դա: Հիշեք, որ ձեր նպատակն է առողջ երեխա ունենալ: