Tert.am-ը գրում է․

Այս մեկուսացված վիաճակը հարիր չէ մայրաքաղաքի այն քաղաքապետին, որն այդքան վստահության քվե էր ստացել: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով երկրում արտակարգ իրավիճակ և սպասվող ավագանու նիստի վերաբերյալ քաղաքապետ Հայկ Մարությանի լռությանը:

Խաժակյանը հիշեցրեց, որ երեկ քաղաքապետը տեսաուղերձ հրապարակեց քաղաքապետարանից, սակայն դրանից առաջ հրաժարվել է հանդիպել ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ: Նա նաև հիշեցրեց, որ մարտի 19-ին պետք է Երևանի ավագանու նիստը տեղի ունենար, որի ժամանակ պետք է քննարկվեր բյուջեի կատարողականը, սակայն քաղաքապետը կրկին համապատասխան քայլեր չի ձեռնարկել:

«Հիմա մեզանից գրավոր է կարծիք հարցնում՝ մարտի 19-ի նիստը հետաձգվի, թե ոչ: Ես՝ և՛ քաղաքապետի առաջին տեղակալի միջոցով, և՛ քաղաքապետին անձամբ ասել եմ, որ այդ հարցը քննարկման անհրաժեշտություն ունի, իհարկե, գրավոր էլ այդ հարցը կբարձրաձայնենք, բայց տպավորություն է, որ քաղաքապետը խուսափում է հանդիպումներից»,-ասաց ավագանու անդամը:

«Իհարկե, ես կարող եմ հասկանալ, որ այսպիսի համաճարակային իրավիճակում ցանկացած մարդ խուսափում է առերես շփումներից, բայց վարչապետը աշխատանքի մեջ է, ԱԺ-ն երեկ նիստ գումարեց, Կառավարության օպերատիվ շտաբն աշխատում է, և այս ամենից կտրված է քաղաքապետը:

Առնվազն տարօրինակ էր, որ քաղաքապետը անգամ Կառավարության նիստին ներկա չէր»,- դիտարկեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել