Այսօր ես կարծիքս արտահայտեցի Պետրոս Ղազարյանի հայտնի գրառման հետ կապված, որտեղ նրան հարց էի ուղղել` այսքան Նատաշա՞: Նատաշան հավաքական կերպար է, ինչպես Պողոսը: Նատաշան այն կերպարն է, որին շատերն են օգտագործում և փոխանցում, ինչը հենց Պետրոսի տեսակն է: Պետրոս Ղազարյանն անձնական նամակով ինձ հայհոյանքներ գրեց և արգելափակեց, ես, ունենալով նրա հեռախոսահամարը, զանգահարեցի նրան և մի քանի անգամ ավել հայհոյանքներ հասցրի նրան և ասացի, որ սա իմ համարն է, և եթե կհետաքրքրի, թե ինչի՞ համար նա արժանացավ այդ ամենին իմ կողմից, պատրաստ եմ հանդիպել իրեն և ասել: 10 րոպե անց նա զանգահարեց և ասաց, որ ինձանով կզբաղվի ոստիկանությունը: Ես անհամբեր սպասում եմ, թե երբ ինձ կզանգեն ոստիկանությունից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել