Netflix-ը և Disney-ը դադարեցրել են ֆիլմերի և հեռուստաշոուների նկարահանումները՝ կապված կորոնավիրուսի հետ: Այս մասին հաղորդել է The Verge-ն:

«Երկու ընկերությունները՝ Netflix-ը և Disney-ը, դադարեցրել են գոյություն ունեցող ֆիլմերի և հեռուստատեսային շոուների արտադրությունը՝ փորձելով կանխել նոր կորոնավիրուսի հետագա տարածումը»,- ասվում է հրապարակման մեջ:

Մասնավորապես դադարեցվել են Netflix-ի «Շատ տարօրինակ գործեր» նոր սեզոնի սերիալի նկարահանումները և «Ջրահարսը» նախագծի վրա Disney-ի աշխատանքը: Netflix-ը հաստատել է, որ երկու շաբաթով դադարեցնում է կինոարտադրությունը ԱՄՆ-ում և Կանադայում կառավարության սահմանած սահմանափակումների պատճառով:

Թեև նկարահանման հրապարակներում չեն եղել COVID-19-ի հաստատված դեպքեր, սակայն պայմանների գնահատումից և դերասանների ու անձնակազմի շահերի հաշվարկից հետո կայացվել է որոշ ֆիլմերի արտադրությունը կարճ ժամանակով դադարեցնելու որոշում՝ հայտարարել է Disney-ը:
Disney-ը հավելել է, որ ընկերությունը կշարունակի գնահատել իրավիճակը և որքան հնարավոր է շուտ կվերսկսի աշխատանքը: Առայժմ պարզ չէ՝ ընկերության որոշումը կազդի՞ արդյոք ֆիլմերի էկրանավորման ակնկալվող ժամկետների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել